Սպորտ 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը կօգնի կայունացնել տարածաշրջանի վիճակը. Բլատեր

analitik.am

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ.–ի առաջնության անցկացումը Ռուսաստանում կօգնի կայունացնել տարածաշրջանի վիճակը, կարծում է ՖԻՖԱ–ի նախագահ Յոզեֆ Բլատերը։



«Իմ կարծիքով` Ռուսաստանում նախատեսված աշխարհի առաջնությունը կարող է կայունացնել իրավիճակը Եվրոպայի այդ շրջանում, որտեղ հիմա հանգիստ չէ», – ասել է Բլատերը։ Նրա խոսքը ներկայացնում է Ֆրանս Փրես գործակալությունը։



ՖԻՖԱ–ի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը կարող է հյուրընկալել առաջնությունն ու դեմ է հանդես եկել ուկրաինական հակամարտության պատճառով առաջնությունը բոյկոտելուն, հաղորդում է ՌԻԱ Նովոստին

Նույն շարքից