Սպորտ 

Ֆուտբոլիստները խաղում են, միասնական են և ընտելացել են իմ պահանջներին․ Վարդան Մինասյան

analitik.am

Ղազախստանի «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կարծիք է հայտնել իր հեռացման վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին:



«Հեռացմանս վերաբերյալ լուրերը հասկանալի են: Թիմը մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում է: Պետք է անպայման նշեմ, որ մարզի ղեկավարությունն ամեն կերպ աջակցում է մեր թիմին, ինչի համար շատ շնորհակալ ենք:



Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա ես միշտ պայքարում եմ մինչև վերջ: Դեռ ընդամենը չորրորդ տուրն է: Կարևորն այն է, որ ֆուտբոլիստները խաղում են, միասնական են և ընտելացել են իմ պահանջներին: Իսկ լուրերը Ղազախստանում, ինչպես հասկանում եմ, շատ են: Կարելի է ասել, որ ես արդեն հարմարվել եմ դրանց առկայությանը»,- «Տոբոլի» պաշտոնական կայքը մեջբերում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզչի խոսքերը:

Նույն շարքից