Սպորտ 

Հայաստանի հավաքականի երկրպագուները օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպանի համար

analitik.am

Հայաստանի ֆուտոբլի հավաքականի երկրպագուները «Զվարթնոց» օդանավակայանում հանդիսավոր ընդունելություն են կազմակերպել «Օլիմպիկի» պաշտպան Գաել Անդոնյանի համար, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ 



Անդոնյանը, ով առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական, Երևան է ժամանել երեքշաբթի։



«Օլիմպիկի» պաշտպանը պատրաստվում է ալբանացիների հետ արտագնա խաղի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի շրջանակում։



Խաղը կկայանա մարտի 29–ին Էլբասան քաղաքում։ Հանդիպման նախաշեմին (մարտի 23-27) հայ ֆուտբոլիստներն ուսումնամարզական հավաք կանցկացնեն Երևանի ֆուտբոլի ակադեմիայում։



Հայկական թիմը նույն ընտրական խմբում է Դանիայի, Պորտուգալիայի, Ալբանիայի և Սերբիայի հավաքականների հետ։ Խմբի առաջատարը Դանիան է չորս հանդիպումներից հետո յոթ միավորով։ Պորտուգալական թիմն ունի վեց միավոր 3 հանդիպումից հետո։ Ալբանացիները երեք հանդիպումից հետո չորս միավոր են հավաքել։ Մրցաշարային աղյուսակը եզրափակում են Հայաստանի և Սերբիայի հավաքականները, որոնք երեք հանդիպումներից հետո ունեն մեկական միավոր։ 

Նույն շարքից