Տնտեսություն 

Հայաստանում գնաճի հիմնական գործոնները էլեկտրաէներգիան և գազն են

analitik.am

2013թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում գնաճի հիմնական գործոնները եղել են էլեկտրաէներգիան և գազը, դեկտեմբերի 4-ին այս մասին հայտնել է Ազգային վիճծառայության  Գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը: Էլեկտրաէներգիայի և գազի պատճառով ծառայությունների գները ավելացել են 9,9%-ով, իսկ պարենային ապրանքներինը՝ ընդամենը  1,8%-ով:


Ըստ նրա՝ գնաճ է գրանցվել նաեւ ոչ պարենային ապրանքների մասով:


Պարենային ապրանքների գնաճն ընդհանուր առմամբ կազմել է 1,8%, ընդ որում՝ վերջին ամսին նվազել են միայն հացամթերքի, շաքարավազի եւ մրգերի գները, մնացած ապրանքների դեպքում գներն աճել են:


2012թ. հունվար-նոյեմբերի համեմատ գնաճը կազմել է 4,5%:

Նույն շարքից