Սպորտ 

Ալբանիայի հավաքականի կենտրոնական պաշտպանը վնասվածք է ստացել

analitik.am

Գերմանական «Քյոլնի» և Ալբանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Մրգիմ Մավրայը վնասվածք է ստացել և կարող է բաց թողնել Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստանի դեմ խաղը:

 

Մավրայն ալբանացիների հիմնական կազմի խաղացող է, որտեղ ավագ Լորիկ Ցանայի հետ հանդես է գալիս պաշտպանության կենտրոնում: Ֆուտբոլիստը բաց է թողել մեկ մարզում, սակայն հավաքականի բժշկական կազմը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա պատրաստ լինի առաջիկա խաղին:

 

Հիշեցնենք, որ Ալբանիա - Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

Նույն շարքից