Սպորտ 

Անվտանգության միջոցառումներ. Ալբանիա-Հայաստան խաղից առաջ

Մարտի 29-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան խաղի նկատմամբ հետաքրքրությունը չափացանք մեծ է, ինչից ելնելով` այդ երկրի ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ խաղի օրը իրականացվելու են անվտանգության հատուկ միջոցառումներ: Այս մասին հայտնում են ալբանական ԶԼՄ-ները:

 

Էլբասան քաղաքում կայանալիք խաղին ներկա են լինելու շուրջ 13 հազար ֆուտբոլասերներ:

 

Ալբանական ոստիկանությունը կոչ է արել ֆուտբոլասերներին խաղից 2 ժամ առաջ ժամանել մարզադաշտ: «Էլբասան Արենայի» հարակից փողոցները փակ են լինելու: Ոստիկանությունը զգուշացրել է նաև, որ երեխաներին առանց տոմս մարզադաշտ չի թողնելու:

 

Ավելացնենք, որ խաղին ներկա են լինելու նաև հայ ֆուտբոլասերներ: ՖԱՖ-ի շուրջ չորս տասնյակ անդամներ օրերս ավտոբուսով ուղևորվել են մրցավայր: Սպասվում է, որ նրանց կմինան ևս մի քանի տասնյակ հայեր:

Նույն շարքից