Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Եվրոպայի 2016թ.–ի առաջնության ընտրական մրցաշարի Ալբանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին Էլբասան քաղաքի «Էլբասան Արենա» մարզադաշտում:
Բորբալանի օգնականները կլինեն Ռաուլ Կաբաներո Մարտինեսը և Ռոբերտո Դիաս Պերես Դել Պալոմարը: Չորրորդ պաշտոնյան է Խորխե Կանելո Պրիետոն, իսկ մրցավարի լրացուցիչ օգնականներն են Կառլոս Կլոս Գոմեսը և Պեդրո Պերես Մոնտերոն:
Դավիդ Ֆերնանդես Բորբալանը 2011թ.–ին սպասարկել է Հայաստանի գավաթի խաղարկության «Շիրակ»-«Միկա» եզրափակիչը: