Ծագումով Սոչիից Ռուսլան Կորյանը, ում կանչել էին Հայաստանի ֆուտբոլի հավաքական ալբանացիների հետ արտագնա խաղին պատրաստվելու համար Եվրո-2016 առաջնության ընտրական փուլի շրջանակում, հայտնեց լրագրողներին, որ իր համար Հայաստանի հավաքականում խաղալու որոշում ընդունելը դժվար չէր։
«Իրականում Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը հեշտ տրվեց։ Երբ խաղում էի Ֆուտբոլի ազգային լիգայում (ՌԴ առաջին դիվիզիոն), երեք լեգիոների լիմիտ կար, և այդ պատճառով որոշեցի հեռանամ Ռուսաստանից, որ հայկական հավաքականում խաղալու հնարավորություն ունենամ»,– ասաց Կորյանը։
27–ամյա Ռուսլան Կորյանը տարբեր տարիների «Մորդովիայի» (Սարանսկ) և Ռոստովի ՍԿԱ–ի պաշտպան էր։ 2012 թվականի հուլիսի 3–ից պայմանագիր է ստորագրել Վլադիվոստոկի «Լուչ–Էներգիայի» հետ։ 2015 թվականի փետրվարին համալրել է Տաշքենդի «Լոկոմոտիվի» շարքերը։