Սպորտ 

Ալբանական մամուլի տարածած լուրերը կեղծ են. FAF

Հայաստանի հավաքականի երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» (FAF) շարժումը իր ֆեյսբուքյան էջի միջոցով տարածել է հետևյալ հայտարարությունը.



«Երկրպագուների «Առաջին հայկական ճակատ» շարժումը պաշտոնապես հայտարարում է, որ ալբանական մամուլի և ալբանացի ակտիվիստ Մորինա Բալիստի տարածած լուրերը այն մասին, որ մեր ֆան ակումբը կապի մեջ է սերբ երկպագուների հետ, կեղծ են և իրականությանը չեն համապատասխանում»:



Հիշեցնենք, որ «FAF»-ը մեկնել է Ալբանիա, որտեղ Հայաստանի հավաքականը մարտի 29-ին հանդիպում կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլում:

Նույն շարքից