Տնտեսություն 

ՄԻՊ գրասենյակը միացավ պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքարողներին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը միանում է 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող պարտադիր կուտակային կենսաթոշակի օրենքի դեմ պայքարող քաղաքացիներին և ԱԺ չորս խմբակցություններին («Ժառանգություն», «ՀԱԿ», «ՀՅԴ», «ԲՀԿ»)։ Այս մասին Ազգային ժողովի մոտից երթով ՄԻՊ գրասենյակ հասած ցուցարարներին տեղեկացրեց ՄԻՊ գրասենյակի իրավական վարչության պետ Արամ Վարդեւանյանը, որը տեղեկացրեց, որ ՄԻՊ գրասենյակն արդեն երկար ժամանակ քննարկում է այդ հարցը և պատրաստ է միանալ ԱԺ չորս խմբակցություններին՝ միասին իրենց անելիքները քննարկելու եւ միասին Սահմանադրական դատարան դիմելու համար։


Ցուցարարները շնորհակալություն հայտնեցին ՄԻՊ գրասենյակին՝ նշելով, որ սա եւս մեկ հաղթանակ է իրենց պայքարում։


«Հաղթանակ, հաղթանակ» վանկարկելով նրանք այժմ շարունակում են երթը դեպի կառավարություն, որպեսզի ««ամոթ» ասեն կառավարությանը, որ ինքնասիրություն ունենան, իջնեն ու տան հստակ պատասխան»։


Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների ներկայացրած՝ կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու առաջարկը չի ընդունվել «ՀՀԿ» եւ «ՕԵԿ» խմբակցությունների ջանքերով։ Առաջարկին «դեմ» է քվեարկել 54, «կողմ»՝ 46 պատգամավոր։

Նույն շարքից