Սպորտ 

Եվրո-2016. Ընտրական փուլի հերթական խաղերը

Մարտի 27-ին կկայանան Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի C, E եւ G խմբերի հերթական տուրի հանդիպումները:

 

 

Խաղերը կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:45-ին:

 

C խումբ

Իսպանիա - Ուկրաինա

Սլովակիա - Լյուքսեմբուրգ

Մակեդոնիա - Բելառուս

 

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիան C խմբում 4-րդ տուրից հետո զբաղեցնում է 2-րդ տեղը՝ ունենալով 9 միավոր: Վիսենտե Դել Բոսկեի թիմն այսօր կմրցի ուկրաինացիների հետ: Հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվող սլովակները սեփական հարկի տակ կընդունեն Լյուքսեմբուրգին, իսկ չորրորդ տեղում գտնվող մակեդոնացիները կհյուրընկալեն բելառուսներին:

 

E խումբ

Անգլիա - Լիտվա

Սլովենիա - Սան Մարինո

Շվեյցարիա - Էստոնիա

Անգլիայի հավաքականն ընտրական փուլում հաղթել է բոլոր խաղերում՝ երկրորդից 4-րդ տեղերում ընթացող մրցակիցներից առաջ լինելով 6 միավոր: Հերթական տուրում Ռոյ Հոջսոնի թիմը «Ուեմբլիում» կմրցի Լիտվայի հետ, Սլովենիան տանը կխաղա Սան Մարինոյի, իսկ շվեյցարացիները կհյուրընկալեն էստոնացիներին:

G խումբ

Չեռնոգորիա - Ռուսաստան

Մոլդովա - Շվեդիա

Լիխտենշտեյն - Ավստրիա

 

G խմբում 10 միավորով միանձնյա առաջատար Ավստրիան կհյուրընկալվի Լիխտենշտեյնին: Խմբի կենտրոնական խաղում Չեռնոգորիայի ընտրանին կընդունի Ռուսաստանին: Թիմերն ունեն 5-ական միավոր եւ այս խաղը չափազանց կարեւոր նշանակություն ունի նրանց համար: Շվեդները Զլատան Իբրահիմովիչի հետ կմեկնեն Մոլդովա, որտեղ հանդիպում կանցկացնեն խմբի հետնապահների հետ:

Նույն շարքից