Սպորտ 

Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի չեմպիոնական գոտուց

analitik.am

Իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը զրկվել է UFC-ի չեմպիոնական գոտուց: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Մաքգրեգորը գոտուց զրկվել է, քանի որ երկար ժամանակ մարտ չի ունեցել այն պաշտպանելու համար:

Հայտնի է, որ ազատ չեմպիոնական գոտու համար ապրիլի 7-ին ռինգ են դուրս գալու Հաբիբ Նուրմագոմեդովը և Թոնի Ֆերգյուսոնը:

Հավելենք, որ 24 մենամարտում 21 հաղթանակ տոնած 29-ամյա Մաքգրեգորը  UFC-ում վերջին մենամարտն անցկացրել է 2016 թվականի նոյեմբերին:

Նույն շարքից