Ալբանիայի հետ խաղից հետո Հայաստանի հավաքականի պատվիրակությունը պետք է չարթերային չվերթով վերադառնար Երևան, բացառությամբ Արթուր Պետրոսյանի և եվրոպական թիմերում հանդես եկող 8 խաղացողների:
Armsport.am-ին հայտնի դարձավ, որ նախատեսված չվերթը չի իրականացվել, քանի որ Տիրանայի օդանավակայանում անհասկանալի պատճառներով հրաժարվել են չվերթն իրականացնող ուկրաինական ընկերությանը վառելիք վաճառել:
Չվերթը հետաձգվել է մինչև 10:00-ն, իսկ պատվիրակության անդամները հանգրվանել են հյուրանոցում: