Սպորտ 

«Բարսելոնայի» 8 ֆուտբոլիստ՝ խորհրդանշական հավաքականում, Ռոնալդուն՝ հիսաթափությունների

analitik.am

Մադրիդյան Marca պարբերականի ընթերցողները կազմել են Իսպանիայի առաջնության առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը:

Հավաքականում տեղ է գտել առաջատար «Բարսելոնայի» միանգամից 8 ֆուտբոլիստ՝ Տեր Շտեգեն, Պիկե, Ումտիտի, Ալբա, Ինյեստա, Ռոբերտո, Սուարես, Մեսսի: Կատալոնական գրանդի ֆուտբոլիստներից բացի, խորհրդանշական հավաքականի կազմում են հայտնվել նաև Դանի Պարեխոն և Գոնսալո Գեդեշը՝ «Վալենսիայից», ինչպես նաև Ալվարո Օդրիոսոլան՝ «Ռեալ Սոսյեդադից»:

Ինչ վերաբերում է «Ռեալի» ֆուտբոլիստներին, ապա նրանք տեղ են գտել հիասթափությունների հավաքականում: Այստեղ են Ռոալդուն, Բենզեման, Աշրաֆ Հաքիմին, Էնցո Զիդանը, Մարսելոն:

Կատալոնական գրանդից այս հավաքականում տեղ է գտել Դեուլոֆեուն:

marca2

Նույն շարքից