Սպորտ 

Պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար Կասիլյասը ցանկանում է ավելի քան 25 մլն եվրո ստանալ «Ռեալ»-ից

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը բանակցություններ է սկսել դարպասապահ Իկեր Կասիլյասի ներկայացուցչի հետ։ Նրանք քննարկում են դարպասապահի` թիմից հեռանալու պայմանները, հայտնում է El Confidencial–ը։



Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Կասիլյասը կարող է ամռանը լքել «Ռեալը»։



El Confidencial–ի տեղեկություններով` պայմանագրի կետերի համաձայն, «Ռեալը» պետք է Կասիլյասին պետք է շուրջ 22 միլիոն վճարի պայմանագիրը ժամկետից շուտ խզելու համար։ Սակայն ֆուտբոլիստի ներկայացուցիչները «Ռեալից» պահանջում են ևս 3.5 միլիոն եվրո, քանի որ համաձայնագիրը խզելու մասին լուրը նրանց հանկարծակիի է բերել։



Տեղեկություն կա, որ «Ռեալի» կազմում Կասիլյասին կփոխարինի «Մանչեսթր Յունայթեդ»–ի դարպասապահ Դավիթ դե Խեան։

Նույն շարքից