Սպորտ 

Դու շատ տառապանք ես պատճառել ինձ, սակայն ես հաճույք եմ ստացել քո խաղից. Կասիլյասի հրաժեշտը՝ Ռոնալդինյոյին

analitik.am

Հունվարի 16-ին «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Ֆուտբոլային կախարդին իր հրաժեշտի խոսքն է ասել վերջինիս գործողություններից ամենաշատը տուժած դարպասապահներից մեկը՝ «Ռեալի» նախկին ավագ Իկեր Կասիլյասը:

«Դու շատ տառապանք ես պատճառել ինձ, սակայն, որպես ֆուտբոլի սիրահար, ես հաճույք եմ ստացել քո խաղից: Դա հիանալի է»,-գրել է Կասիլյասը թվիթերյան իր էջւոմ:

 

Նույն շարքից