Տնտեսություն 

Եթե իշխող կուսակցությունը ժողովրդի կողմից խռովություն էր ուզում, նա դրան հասավ

analitik.am

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու վերաբերյալ օրինագծի քվեարկության արդյունքում ընդդիմությանը չբավականացրեց մի քանի ձայն, սակայն փաստը, որ 46 պատգամավորներ կողմ են քվեարկել, դրական ցուցանիշ է:


Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 4-ին հայտարարել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ նշելով, որ չնայած տապալմանը,  քվեարկության արդյունքը հաղթանակ է համարում:


«Իհարկե, կարելի էր ավելին անել, քանի որ երկու պատգամավոր բացակա էին: Քվեարկության արդյունքում պարզ դարձավ, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն իր թիմով, իշխանության եւ կառավարության հարկադրանքով, դեմ են քվեարկել օրինագծին, և իրենց կոալիցիոն գործընկեր ՕԵԿ-ին էլ ստիպել են հետեւել իրենց օրինակին»,- նշել է պատգամավորը:


Մինչդեռ, ըստ պատգամավորի, չորս խորհրդարանական խմբակցություններ հանդես էին եկել կառուցողական առաջարկներով, սակայն մերժվեցին: «Եթե իշխող կուսակցությունը ժողովրդի կողմից խռովություն էր ուզում, նա դրան հասավ, մինչդեռ մենք դա չէինք ցանկանում. մենք ցանկանում էինք հարցը լուծել խորհրդարանական ճանապարհով»:

Նույն շարքից