ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ նամակ են հղել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիային` կոչ անելով Ռուսաստանին զրկել աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքից: Պատճառը Ղրիմի միավորումն է Ռուսաստանին:
ՖԻՖԱ-ին հասցեագրված նամակը ստորագրել են հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 13 սենատորներներ, այդ թվում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի նախկին թեկնածու Ջոն Մաքեյնը:
Նամակի օրինակներից մեկն ուղարկվել է նաև ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիա: