Սպորտ 

Յուրա Մովսիսյանը պատրաստ էր և սպասում էր իր հնարավորությանը. Մուրատ Յակին

analitik.am

Մոսկվայի «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինն անդրադարձել է Տուլայի «Արսենալ»-ի հետ խաղի նախապատրաստությանն ու խոսել Կրասնոդարի «Կուբան»-ի հետ կայացած խաղի (1:1) մասին:


 

« «Կուբան»-ի հետ հանդիպման առաջին խաղակեսում լավ էինք գործում: Երկրորդ խաղակեսում խախտվեց կազմակերպվածությունը: Կորցրինք գնդակի վերահսկողությունն ու սկսեցինք խնդիրների առջև կանգնել: Հուսով եմ՝ «Արսենալ»-ի հետ խաղում նման խնդիրներ չենք ունենա:



Դավիդովը երիտասարդ հարձակվող է, ով մեծ տաղանդ ունի: Մինչ «Կուբան»-ի հետ խաղը նա մեկական ամբողջական ու մասնակի խաղ էր անցկացրել երիտասարդական ու ազգային հավաքականներում, իսկ մինչ այդ մասնակցել «Դինամո»-ի ու «Տորպեդո»-ի դեմ խաղերին: Այդ իսկ պատճառով նրա՝ պահեստայինների նստարանին մնալը զարմանալի չէ:



Յուրա Մովսիսյանը պատրաստ էր և սպասում էր իր հնարավորությանը: Նա հավաքականի կազմում գոլ էր խփել, իսկ «Կուբան»-ի հետ հանդիպմանը նրա խաղը ստացվեց: Նա «Կուբան»-ի հետ վերջին 2 խաղերում 2 գոլային փոխանցում է կատարել և ընդհանուր առմամբ լավ գիտի թիմը:



Առաջիկա խաղը ևս հեշտ չի լինելու: Թիմերը հավասար պայմաններում են: Պետք է քիչ սխալներ գործել ու արդյունավետ խաղալ հարձակման գծում: Չէ՞ որ երկրպագուները գոլեր են ակնկալում»,- հայտարարել է Յակինը:

Նույն շարքից