Սպորտ 

Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում կկիրառեն գոլի ավտոմատ որոշման համակարգը. Բերետա

Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլում կկիրառեն գոլի ավտոմատ որոշման համակարգը, հայտարարել է А սերիայի նախագահ Մաուրիցիո Բերետան։



Իտալիայի գավաթի եզրափակիչ փուլը կկայանա հունիսի 7-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում։



«GLT տեխնոլոգիայի մշակողների հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»,– ասել է Բերետան, որի խոսքը մեջբերում է Ֆրանս Պրեսը։



Հունվարի կեսին Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կարլո Տավեկիոն հայտարարել էր, որ GLT համակարգը կկիրառվի Իտալիայի առաջնության 2015/16 խաղերի ժամանակ։



Ավելի վաղ ՖԻՖԱ–ն հաստատել էր համակարգի կիրառումը։ 2014 թվականին այն կիրառվել է Բրազիլիայում անցկացված Աշխարհի խաղերում և ակումբային առաջնությունում։ Բացի այդ, համակարգը կիրառվել է անգլիական պրեմիեր լիգայի հանդիպումների ժամանակ։

Նույն շարքից