Պերմի «Ամկարի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը հույս է հայտնել, որ Ռուսասատնի ֆուտբոլի 23-րդ տուրի խաղը Մոսկվայի ԲԿՄ-ի հետ իր թիմի համար բեկումնային կլինի:
Երկուշաբթի Պերմում կայացած հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով` հօգուտ դաշտի տերերի: «Ամկարի» համար այս հաղթանակն առաջինն էր Ռուսաստանի առաջնությունում հոկտեմբերի 25-ին: Մինչ այդ նրանք 11 խաղ պարտություն էին կրել:
«Մենք միասնական էինք և վաստակեցինք այդ հաղթանակը: Մենք դաշտում ներդրեցինք մեր ողջ ուժերը: Մենք հավատում էինք, որ կհաղթենք: Հուսով եմ, որ այս խաղը բեկումնային կլինի, և մենք դուրս կգանք այն իրավիճակից, որում հայտնվել ենք: Թիմը լավ տրամադրություն ունի, բայց մենք պետք է արագ մոռանանք այդ խաղի մասին, քանի որ առջևում մեր ամենակարևոր խաղն է»,- ասել է Արզումանյանը, և այդ տեսանյութը տեղադրված է Պերմի թիմի պաշտոնական կայքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամկարը» 17 միավոր է հավաքել և 16-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարի աղյուսակում: ԲԿՄԱ-ն, որը երրորդ պարտությունն է կրել անընդմեջ, 43 միավորով երրորդ հորիզոնականում է: