Սպորտ 

Հայաստանի պատանի հոկեյիստներին Լեհաստանում լուրջ փորձություն է սպասում

analitik.am

Հայաստանի հոկեյի պատանեկան հավաքականը, որի կազմը համալրել են Երևանի «Արարատ» հոկեյի ակումբի խաղացողները, կարողությունները կփորձի Լեհաստանի Կատովիցե քաղաքում մեկնարկած տափօղակով հոկեյի միջազգային մրցաշարում: Ստուգատեսին մասնակցում են նաև  Չեխիայի, Բելառուսի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Լիտվայի հավաքական թիմերը:

Մերոնք լրջորեն են նախապատրաստվել և  կարճատև ուսումնամարզական հավաք են անցկացրել Բելառուսում: Իսկ «Վիտեբսկ» հոկեյի ակումբի խաղացողների հետ հետ կայացած ստուգողական խաղում Հայաստանի ներկայացուցիչներն առավելության են հասել 4:2 հաշվով:

Միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը մրցասպարեզ կհանի թիմի գլխավոր մարզիչՎյաչեսլավ Սերպինսկովը: Հավաքականի կազմում են՝ դարպասապահներ՝ Լևոն Ստեփանյանը և Արսեն Գասպարյանը, պաշտպաններ՝ Արգիշտ Խաչատրյանը, Արտյոմ Մանուկյանը, Սամվել Դավթյանը, Սերգեյ Սապեգոն և Արմեն Ղազարյանը, հարձակվողներ՝ Արտյոմ Բազյանը, Ալեքսանդր Օհանյանը, Եգոր Սերպինսկին, Գեորգի Բադալյանը, Գեորգի Բուրդոյանը, Իվան Սարկիսովը, Արթուր Սարգսյանը, Եվգենի Մեխովը և Ռուբեն Մովսիսյանը:

Նույն շարքից