Սպորտ 

Մահացել է տափօղակով հոկեյի լեգենդար մարզիչ Վիկտոր Տիխոնովը

analitik.am

Այսօր, երկարտև հիվանդությունից հետո, կյանքի 85-րդ տարում Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել  է խորհրդային հոկեյի լեգենդար մարզիչ Վիկտոր Տիխոնովը: Նրա գլխավորությամբ ԽՍՀՄ հավաքականը հռչակվել է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն`1984-ին, 1988-ին,1992-ին:

Հոկտեմբերի կեսերից  նա ինքնուրույն չէր կարողանում տեղաշարժվել և բուժման կուրս էր անցնում տանը, ապա հիվանդանոցում:
Վիկտոր Տիխոնովի ղեկավարությամբ ԽՍՀՄ ընտրանին 8 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Մսսկվայի ԲԿՄԱ-ն ՝ 13 անգամ նվաճել է ԽՍՀՄ չեմպիոնի տիտղոսը: Մարզչի օգնությամբ ԽՍՀՄ հավաքականը  նվաճել է նաև «Կանադայի գավաթը», «Մարտահրավերի գավաթը»:

Նույն շարքից