Սպորտ 

Հայտնի դարձան բադմինտոնի Հայաստանի առաջնության չեմպիոնները

analitik.am

Երևանի «Հրազդան» մարզասրահում կազմակերպված բադմինտոնի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Իջևանի ուժեղագույն մարզիկ-մարզուհիները, ընտրական բնույթի էր: Ստուգատեսի արդյունքով պետք է համալրվեր  Հայաստանի ազգային հավաքականը, որը սկսելու է նախապատրաստվել հաջորդ մրցաշրջանի փորձություններին:
Մարզուհիների եզրափակչում Քնարիկ Մարգարյանը, որը ԱՊՀ երկրների առաջնության բրոնզե մեդալակիրն է, համառ պայքարում զիջեց Հայաստանի բազմակի չեմպիոնուհի Լիլիթ Պողոսյանին:  3-րդ տեղի պայքարում Անահիտ Մանուկյանը հաղթեց Մարիետա Նիկոյանին:
Մարզուհիների զուգամրցումներում հավասարը չունեցավ  Լ. Պողոսյան-Մ. Նիկոյան երկյակը, որը վճռական մրցամարտում առավելության հասավ Ք. Մարգարյանի և Ա. Մանուկյանի նկատմամբ: 3-րդը ճանաչվեց Մանե Ստեփանյան- Գայանե Մամաջանյան զույգը:
Բադմինտոնիստների պայքարում չեմպիոն դարձավ Էդգար Նազարեթյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Զավեն Մնացականյանին: 3-րդ մրցանակը բաժին հասավ Վարդան Կիրակոսյանին:
Զուգախաղեր եզրափակչում Էդգար Նազարեթյան-Արման Վարդանյան երկյակը առավելության հասավ Զավեն Մնացականյանի և Վարդան Կիրակոսյանի նկատմամբ:

Նույն շարքից