Սպորտ 

Անզիջում մրցակցություն` հանդբոլի Հայաստանի աղջիկների առաջնությունում

analitik.am

Երևանի ժողտնտեսության ինստիտուտի մարզասրահում պայքարը շարունակեցին մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակիցները:

Երկրորդ օրը գրավիչ մրցակցություն ծավալվեց Շենգավիթի (մարզիչ` Աստղիկ Գյուրջինյան) և Աջափնյակի (մարզիչ`Մհեր Մարդանյան) հավաքականների միջև: Երկու թիմերն էլ հավակնում են

մրցանակային տեղի, այնպես որ, պայքարն անզիջում ստացվեց:

Զգացնել տվեց այն, որ նախորդ օրը աջափնյակցիները մեծ ջանքեր էին ներդրել, որպեսզի հաղթեն ԽՄՕՄՄ-ի թիմին: Մինչդեռ, Շենգավիթի ընտրանին առաջին խաղն էր անցկացնում և մի փոքր ավելի

թարմ ուժեր ուներ: Թերևս, դա էլ օգնեց շենգավիթցիներին 4 գնդակի առավելություն ստանալ առաջին խաղակեսում (19:15), և հանդիպումն էլ հասցնել հաղթական վերջաբանի` 34:29 հաշվով:

Քաջարանի թիմը թեև պարտվեց ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչներին 18:29 (7:16) հաշվով, սակայն այս անգամ ավելի լավ տպավորություն թողեց, քան մեկնարկային օրը: Առաջին փորձությունից հետո թիմն ավելի ինքնավստահ հանդես եկավ:

Քաջարանցի հանդբոլիստուհիների հավաքականն առայժմ մասնակիցներից միակն է, որը դեռևս չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը:

Մյուս թիմեր մեկական հաղթանակ են տարել, ունեն 2-ական միավոր:

Այնպես որ, ամեն բան դեռ առջևում է:

Վաղը կկայանան Աջափնյակ-Քաջարան, Շենգավիթ-ԼՂՀ հանդիպումները: Ի դեպ, Շենգավիթի և ԼՂՀ-ի հավաքականները մյուս թիմերից մեկ խաղ պակաս են անցկացրել և պարտություն չունեն:

Այնպես որ, ուշագրավ մրցամարտ է սպասվում:

Նույն շարքից