Տնտեսություն 

Հայաստանը պետք է Ռուսաստան արտահանի գազից չկախված ապրանքներ

analitik.am

Հայաստանը պետք է Ռուսաստան արտահանի գազից չկախված ապրանքներ: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել Հայաստանի գործատուների միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը: «Այդ տեսանկյունից շատ հեռանկարային է թարմ ձուկը, մրգերը, որոնք Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների հնգյակում են»,-ընդգծել է նա: Մակարյանը հավելել է նաեւ, որ նախորդ տարի Հայաստանից արտահանված ձկան դիմաց ստացվել է 13 մլն դոլար, մրգերի՝ 12, առանձին խաղողի՝ ինը: Առաջատար ապրանք է հանդիսանում կոնյակը՝ 136 մլն դոլար: «Պետք է դուրս գանք ռուսական հումքից կախվածության շրջանից, որպեսզի նվազեցնենք Ռուսաստանից տնտեսական կախվածությունը»,-հավելել է նա:


Հայաստանի իշխանությունների հայտարարությունը, որ սահմանին ռուսական գազի գնի նվազեցման արդյունքում այն սպառողների համար չի էժանանա, Մակարյանը անհասկանալի է կոչել. «Դա պարզապես մանեւր է: Մենք շատ երկար ենք վերլուծել «Գազպրոմի»՝ Հայաստանի հետ պայմանագիրը: Անհասկանալի է, թե որքանով է հիմնավորված համկարգում գազի կորուստը, մաքուր եկամուտը եւ այլն»:


Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարած այցից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել հազար քմ գազի գինը 270-ից 189 դոլարի հասցնելու վերաբերյալ:

Նույն շարքից