Սպորտ 

Գրոսմայստեր Կարինա Համբարձումովան՝ միանձնյա առաջատար

analitik.am

Դանիայի Կյոգ քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում շարուրնակում է վերելքով հանդես գալ Կարինա

Համբարձումովան:  Մոսկվացի 25-ամյա  գրոսմայստերը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ:

Նա 7-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, առավելության հասավ դանիացի ՖԻԴԵ-ի վարպետ Սուսան Էսմաթի

նկատմամբ:Համբարձումովան վաստակած  5,5 միավորով միանձնյա  գլխավորեց մրցաշարային աղյոևսակը:

Այսօր կայանալիք 8-րդ տուրում Կարինան  սևերով կմրցի ռուսաստանցի միջազգային վարպետ Իլենա Կրասենկովայի հետ:

Մրցաշարին մասնակցում է 7 երկրի 10 շախմատիստուհի:

Հաղթողը հայտնի կդառնա  հոկտեմբերի 18-ին:

Նույն շարքից