Սպորտ 

Շախմատի աշխարհի առաջնությունում Մարիա Գևորգյանը 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ

analitik.am

Հնդկաստանի Պուն քաղաքում  անցկացվող մինչև 20 տարեկան շախմատիստների և

շախմատիստուհիների աշխարհի առաջնությունում փայլուն մրցելույթ է ունենում  ՖԻԴԵ-ի

վարպետ, 20-ամյա Մարիա Գևորգյանը: Նա մինչև 18 տարեկան

խաղացողների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է:

10-րդ տուրում, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, Մարիան առավելության հասավ Հնդկաստանի ներկայացուցիչ, 18-ամյա

Կատերիա Միշելի նկատմամբ: Ստուգատեսում մեր մարզուհին 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Նա  6,5 միավորով 8-14-րդ տեղերը բաժանողների խմբում  է:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի 16-ամյա գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան է՝ 8,5

միավոր:

Շախմատիստների մրցաշարում 19-ամյա գրոսմայստեր Կարեն Գիրգորյանին 10-րդ տուրում թեև

խաղում էր սպիտակներով, սակայն

չինացի 15-ամյա միջազգային վարպետ Բայ Ջինշիի  հետ մրցամարտում բավարարվեց կես

միավորով:

Մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է: Չինացի գրոսմայստերներ Յի Վեյն ու Շանգլեյ Լուն

8-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը: Գրիգորյանը նրանցից ետ է մնում 1 միավորով և

3-14-րդ հորիզոնականները բաժանողների թվում է:

Առաջնություններն անցկացվում են շվեյցարական մրցակարգով՝ 13 տուրով: Չեմպիոնների

անունները հայտնի կդառնան հոկտեմբերի 19-ին:

Նույն շարքից