Սպորտ 

Շենգավիթի հանդբոլիստուհիների հավաքականի լուրջ հայտը

analitik.am

Երևանում ընթացող մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության երրորդ օրը սկզբունքային  էր Շենգավիթի և ԼՂՀ-ի հավաքականների մրցամարտը: Շենգավիթի թիմի կազմում խաղացողների մեծ մասը Հայաստանի հավաքականի թեկնածուներ են: Թերևս, այդ էր պատճառոը, որ ղարաբաղցի հանդբոլիստուհիներին հաջողվեց  լրջորեն դիմադրել միայն առաջին խաղակեսում: Շենգավիթցիներն այն իրենց օգտին գրանցեցին 19:13 հաշվով: Իսկ հանգստից հետո Շենգավիթի ներկայացուցիչները լիովին դրության տերն էին: Նրանք հաղթեցին 43:26 հաշվով: 17 գնդակ մրցակցի դարպասը խփեց Յանա Աբրահամյանը: Իսկ թիմի առաջատարը` Շուշանիկ Եսայանը, որը նախորդ`  Աջափնյակի հետ խաղում թիմի խփած 34 գնդակներից 25-ի հեղինակն էր, ժլատոթյուն չէր անում և, գնդակը վերջին պահին  փոխանցելով, գրոհները եզրափակելու հնարավորությունը թողնում էր Յանային:

«Հաղթանակն հեշտորեն չտրվեց: Իմ թիմի խաղացողները մեծ ջանքեր ներդրեցին: Գոհ եմ, որ սաներս ևս մեկ քայլ կատարեցին չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Նրանք շատ մոտ են դրան, քանի որ արդեն արժանի երկու մրցակիցների նկատմամբ  առավելության են հասել»,-ասաց Շենգավիթի հավաքականի գլխավոր մարզիչ աստղիկ Գյուրջինյանը:

Իրոք, նրա թիմին քիչ բան է բաժանում հաղթողի կոչմանն արժանանալու: Հոկտեմմբերի 18-ին շենգավիթցիները մրցելու են համեմատաբար համեստ հնարավորություններ ունեցող Քաջարանի  ներկայացուցիչների, իսկ հաջորդ օրը` ԽՄՕՄՄ-ի թիմի հետ, որից ամեն անակնկալ սպասելի է: Շենգավիթի թիմն առայժմ մասնակիցներից միակն է, որը չի պարտվել:

Աջափնյակի հավաքականը 26:18 (18:8) հաշվով հաղթեց Քաջարանի թիմին:

Վաղը Շենգավիթի և Քաջարանի թիմերից բացի կմրցեն նաև ԼՂՀ-ի և ԽՄՕՄՄ-ի հավաքականները:

Նույն շարքից