Սպորտ 

Աշխարհի առաջնության` առանց աշխարհի չեմպիոնի

analitik.am

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Նախապատրաստվում են մասնակցել 71 երկրների 647 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց առաջնությունում կարողությունները կփորձեն 63, կանանց առաջնությունում՝ 51 երկրների պատվիրակներ: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:
Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը թիմ է հրավիրել  Սմբատ Մարգարյանին (56 կգ), Վանիկ Ավետիսյանին (69 կգ), Հակոբ Մկրտչյանին, Արա Խաչատրյանին (երկուսն էլ`77 կգ), Աղասի Աղասյանին (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանին (105 կգ), Հայկ Հակոբյանին, Ռուբեն Ալեքսանյանին (+105 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը թիմում ընդգրկել է Էլեն Գրիգորյանին (48 կգ), Աննա Գովելյանին (53 կգ), Իզաբելա Յայլյանին (58 կգ), Քրիստինե Պետրոսյանին (63 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանին (+75կգ):
Կանանց  Հայաստանի հավաքականը մարտական կազմով կներկայանա մրցավայր, իսկ ահա մեր երկրի տղամարդկանց հավաքականի կազմում բացակայելու է աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի մրցանակակաիր Տիգրան  Մարտիրոսյանը:
Նա ներկայումս Գերմանիայում բուժում է ուսի վնասվածքը:

Նույն շարքից