Սպորտ 

Գոլառատ խաղ` Հայաստանի հանդբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարում

analitik.am

Վաղը կորոշվի Հայաստանի մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների առաջնության հաղթողը: Այսօր եզրափակիչ փուլի  մրցաշարի մասնակիցներն անցկացրին նախավերջին տուրի խաղերը:

Շենգավիթ- Քաջարան հանդիպումն մրցաշարում ամենագոլառատն էր: Դա նշանակում է, որ տեմպային խաղ էր, շատ գրոհներ  ձեռնարկվեցին, իսկ գլխավորը` դրանք արդյունավետ  եզրափակվեցին:

Շենգավիթցի հանդբոլիստուհիներն առավելության հասան 59:23 (32:10) հաշվով ու ևս մեկ քայլ կատարեցին չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Նրանք  իրենց օգտին միայն հաղթանակներ են գրանցել: Իսկ ահա, Քաջարանի ընտրանին ավարտեց մրցաշարը, այդպես էլ չկարողանալով ճաշակել հաղթանակի բերկրանքը:

ԼՂՀ-ի և ԽՄՕՄՄ-ի հավաքականները մրցանակային տեղերի հավակնորդ են, այդ է պատճառ, որ այս թիմերի մրցավեճն անզիջում էր: ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչներն առավելության հասան 22:15 (14:6) հաշվով:

Վաղը ԽՄՕՄՄ-ի թիմին լուրջ փորձություն է սպասում Շենգավիթի հավաքականի հետ խաղում:

Իսկ առաջինը խաղահրապարակ դուրս կգան ԼՂՀ-ի և Աջափնյակի թիմերը:

 

Նույն շարքից