Սպորտ 

Շենգավիթի հավաքականը` Հայաստանի հանդբոլի աղջիկների առաջնության չեմպիոն

analitik.am

Երևանի տնտեսագիտական ինստիտուտի  մարզասրահում ավարտվեց մինչև 14 տարեկան հանդբոլիստուհիների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Պարգևները գտան տերերին:

Չեմպիոն դարձավ Շենգավիթի հավաքականը:

Առաջնության վերջին օրը շենգավիթցիները 4-րդ անընդմեջ հաղթանակը տարան` 44:26 (26:10) հաշվով առավելության հասնելով ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչների նկտմամբ:

Ընդ որում, թիմը հուսալի դարպասապահի խնդիր ունի:

Ուշագրավ է, որ դարպասում տեղ էր զբաղեցրել Էլեն Աբրահամյանը, որն ընդամենը 11 տարեկան է: Նա թիմի առաջատար խաղացող Յանա Աբրահամյանի կրտսեր քույրն է: Հետաքրքիրն այն է, որ Էլենը կարողությունները ներածին չափով կատարեց իր պարտականությունը, հետո էլ դարձավ  խաղահրապարակի հանդբոլիստուհի:

Այս մարզաձևում դա թույլատրելի է: Պարզապես, խաղացողը պետք  է  հանդերձանքով տարբերվի մյուսներից` առանց համարանիշի մարզաշապիկ կրի:

Կրկին վերելքով հանդես եկավ Շենգավիթի հավաքականի ռմբարկուն` Շուշանիկ  Եսայանը, որը 18 գնդակ խփեց մրցակցի դարպասը: Ի դեպ, նա ճանաչվեց  մրցաշարի լավագույն ռմբարկու: Լավագույն խաղարկողը նրա թիմակից Յանա Աբրահամյանն է, իսկ լավագույն դարպասապահը` Աջափնյակի ներկայացուցիչ Էլեն Ոսկանյանը: Ուշադրության կենտրոնում էր նաև  ԽՄՕՄՄ-ի դարպասապահ Աստղիկ Բեյլերյանը: Նա 12 տարեկան է և հեռանկային մարզուհի:

Վերջին օրն Աջափնյակի ընտրանին 28:16 (11:8)  հաշվով առավելության հասավ ԼՂՀ-ի հավաքականի նկատմամբ և իր համար ապհովեց 2-րդ տեղը;

Այսպիսով, հավաքականները տեղաբաշխվեցին այսպիսի հերթականությամբ` 1. Շենգավիթ` 8 միավոր, 2. Աջափնյակ (6), 3. ԽՄՕՄՄ (4),  4. ԼՂՀ (4), 5. Քաջարան (0):

Հանդիսավորությամբ կատարվեց առաջնության փակման արարողությունը: Մրցանակիրներին հանձնվեցին մեդալներ:

Նույն շարքից