Սպորտ 

«Միկան» առաջին հաղթանակը տարավ և հեռացավ վերջին տեղից

analitik.am

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 10-րդ տուրում Երևանի «Միկան» սեփական մարզադաշտում անցկացրած խաղում 3:1 հաշվով առավելոթյան հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ:

Արդեն խաղի 4-րդ րոպեին  տանտերերի թիմի պաշտպան Անդրանիկ Ոսկանյանը, տոուգանասյին հավածի խաղարկումից հետո, գլխի հարվածով գրավեց Գոռ Էլյազյանի պաշտպանած դարպասը:

35-րդ րոպեին նրա թիմակից Դավիթ Ժ. Գրիգորյանն աչքի ընկնելով  հաշիվը դարձրեց 2:0:

Իսկ ահա, 60-րդ րոպեին տուգանային հարվածով հյուրերից գոլի հեղինակ դարձավ  19-ամյա Կոտ դ’ Իվուարի ներկայացուցիչ, կիսապաշտպան Դիարասուբան: Սակայն մարզիչ Արամ Ոսկանյանի սաները պարտքի տակ չմնացին: 72-րդ րոպեին «Միկայի» խաղացող Տիգրան Բարսեղյանը կրկին հաշվի տարբերությունը հասցրեց երկուսի՝ 3:1:

«Միկան» առաջին հաղթանակը տարավ, վաստակելով 7 միավոր` հեռացավ վերջին տեղից և 7-րդն է:  «Շիրակը» 13 միավորով  4-րդ տեղում է:

Նույն շարքից