Սպորտ 

ՖԻՄԱ-ի բասկետբոլիստները մրցակցությունից դուրս էին Հայաստանի ուսանողական մարզական խաղերում

analitik.am

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով անցկացված բասկետբոլիստների մրցաշարում հաղթեց ՖԻՄԱ-ն:

Երևանի պետհամալսարնի դահլիճում կայացած վճռական խաղում Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ներկայացուցիչներն 66:56 հաշվով առավելության հասան Գյումրիի մանկավարժական ինստիտուտի խաղացողների  նկատմամբ:

Ի դեպ, այս թիմերը միմյանց հետ ուժերն էին չափել նաև խմբային փուլում և կրկին հաջողությունն ուղեկից էր եղել ՖԻՄԱ-ի բասկետբոլիստներին:

Նույն շարքից