Տնտեսություն 

Կոռուպցիան Հայաստանի բյուջեից հսկայական գումար է լափում

analitik.am

Կոռուպցիան Հայաստանի բյուջեից  2.5 մլրդ դոլար է լափում, դեկտոմբերի 4-ին ասել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ բիզնեսի հետ կապերի և հարկերը չգանձելու արատավոր պրակտիկայի արդյունքում նյուջեն տարեկան  1,7-1,8 մլրդ ԱՄՆ դոլար է կորցնում:


Օրինակներից մեկը «Արմավիա» ավիաընկերությունն է, որը չի կատարել իր հարկային պարտավորությունները. պետությունը պետք է քրեական գործ հարուցեր հարկերը վճարելուց խուսափելու համար, սակայն դա չարեց: Պետությունը կորցրեց 7 միլիարդ դոլար», - հավելել է Զուրաբյանը:


Ըստ նրա՝ ծախսային մասի թալանը կազմել է 750 միլիոն ԱՄՆ դոլար, որը բավական մոտ է Վերահսկիչ պալատի վերջին հաշվետվության թվերին: «Բացի դրանից, կա պետգնումների  եւ բարձրաստիճան պաշտոնյաների անօրինական ծախսերի խնդիրը: Օրինակ՝ «Vlispera Holdings» ընկերության միջոցով վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ օֆշորային գործարքը, որով նա վաստակել էր 1 միլիոն դոլար: Սակայն պետությունը համակարգային կոռուպցիան ցանկանում է ներկայացնել որպես առանձին դեպքեր», – եզրափակել է ընդդիմադիրը:

Նույն շարքից