Սպորտ 

Արթուր Աբրահամն այնքան էլ գոհ չէ իր անցկացրած վերջին մրցամարտից

analitik.am

Որպես կանոն, WBO վարկածով գերմիջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն ամեն հաջողությունից հետո Երևան է գալիս, որպեսզի մտերիմների շրջապատում նշի ուրախությունը: Եվ ահա, սեպտեմբերի 27-ին  նա, պարտության մատնելով բրիտանացի Պոլ Սմիթին, պաշտտպանել էր տիտղոսը և կրկին Հայաստան այցելել:

Այսօր Արթուրը հանդիպելով լրագրողներին չթաքցրեց, որ վերջին մրցամարտի իր հակառակորդը շատ ուժեղ հարվածներ է հասցրել: Հանդիպումն ընթացել է նախատեսված ծրագրով, այդուհանդերձ հայ բռնցքամարտիկն այնքան էլ գոհ չէ իր մրցելույթից: «Մարզիչս շատ ավելի գոհ էր, քան ես: Կուզեի կրկին մենամարտել, բայց այդ հարցով պետք է պրոմոութերները զբաղվեն»,- ասաց նա:

Գերմանաիայում մարզվող և մրցելույթներ ունեցող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ հաջորդ մրցամարտը հավանաբար կանցկացնի  հունվարի վերջին: Նա պատրաստ է  նաև կրկին ռինգում հանդիպել Պոլ Սմիթի հետ:

Արթուրը տեղեկացրեց, որ առաջիկայում ամուսնանալու է, թեև օրը դեռ որոշված չէ:

 

Նույն շարքից