Սպորտ 

«Դինամո» մարզասրահում խաղում են պատանի հանդբոլիստների հավասարազոր ուժերով թիմեր

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում մեկնարկեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարը: Առաջնությունը սկսվել էր գարնանը: 12 թիմ էր պայքարի ոլորտ ներգրավվել: Դրանք տեղաբաշվել էին եղել երկու ենթախմբում: Շրջանաձև մրցակարգով խաղերից հետո 3-ական լավագույնները պայքարը շարունակելու իրավունք էին ստացել: Եվ ահա, վճռական փուլում հիմնականում հավասար ուժերով մրցակիցներ են, և դժվար է որևէ թիմի նախապատվություն տալ:

Այդուհանդերձ, մրցաշարի առաջին խաղում ԼՂՀ-ի հավաքականը վստահորեն`39:18 (20:4) հաշվով առավելության հասավ Շենգավիթի թիմի նկատմամբ:

Իսկ ահա, երկրորդ` ՀՄԴ-Վանաձոր հանդիպումը շատ ավելի լարված բնույթ կրեց: Այս մրցամարտում էլ տան պատերը չօգնեցին, և հյուրընկալված Վանաձորի հավաքականն առավելության հասավ 33:30 (15:11) հաշվով:

Խաղից հետո Վանաձորի հավաքականի գլխավոր մարզիչ Արարատ Բարսեղյանն անկեղծորեն խոստովանեց, որ սկզբունքային մրցավեճում իր սաներն առավելության հասան ֆիզիկական ավելի լավ պատրաստվածության հաշվին, նաև վստահ էր գործել թիմի դարպասապահ Դավիթ Արշակյանը: «Հնարավոր էր նաև, որ պարտվենք, բայց  հաջողությունը մեզ ուղեկից էր: Կփորձենք մրցանանակիր դառնալ»,- ասաց Բարսեղյանը:

Աջափնյակ-Ալավերդի խաղում գրանցվեց 30:23 (16:11) հաշիվը: Թերևս, Ալավերդիի թիմին խանգարեց պահեստայինների նստարանի կարճ լինելու հանգամանքը:

Վաղը կկայանան` ԼՂՀ-Վանաձոր, ՀՄԴ-Աջափնյակ, Շենգավիթ-Ալավերդի հանդիպումները:

Նույն շարքից