Սպորտ 

Հայաստանի սպորտի նախարարն այցելել էր Շիրակի մարզ

analitik.am

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը երեկ՝ հոկտեմբերի 20-ին աշխատանքային մեկօրյա այցով մեկնել էր Շիրակի մարզ:

Նախարարը հանդիպումներ է ունեցել Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի, Արթիկի քաղաքապետ Արսեն Անդրեասյանի, ինչպես նաև մարզի սպորտի ոլորտի ներկայացուցիչների և պատասխանատուների հետ:

Նախարարը եղել է մարզադպրոցներում, ծանոթացել է մարզադահլիճների վերանորոգման խնդիրներին և քննարկել մարզիչների վերապատրաստման հարցերը:

Հանդիպումների ընթացքում նախարարը փաստել է Շիրակում առկա մարզական մեծ պոտենցիալը և նշել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ավելի մեծ մարզական հաջողություններ գրանցել:

Բացի մեծ սպորտի նվաճումներից, նախարարն իր խոսքում կարևորել է նաև ֆիզիկական կուլտուրայի մասսայականությանն ուղղված աշխատանքները, որն իր կարևոր մասնաբաժինն ունի նախարարությունում իրականացվող ծրագրերի շարքում:

Նույն շարքից