Սպորտ 

Հաղթանակներ գնդակների չնչին տարբերությամբ

Արդեն հայտնել ենք, որ Երևանի «Դինամո» մարզասրահում շարունակվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ փուլի մրցաշարում

հավասարազոր ուժերով թիմեր են խաղում:  Այդ է պատճռաը, որ բոլոր խաղերի արդյուքներն էլ անկանխատեսելի են:

Մրցումների երկրորդ օրն առաջինը խաղահրապարակ դուրս եկան ԼՂՀ-ի և Վանաձորի հավաքականները: Վերջիններս առաջին խաղակեսի ավարտից հետո առջևում էին 3

միավորի առավելությամբ` 11:8 հաշվով, սակայն դա բավարար չեղավ հաղթելու համար: Ղարաբաղի ներկայացուցիչները կարողացան համախմբվել, ետ բերել կորցրածը, նաև

հաղթել մեկ գնդակի տարբերությամբ` 24:23 հաշվով:

Հանդբոլի  մասնագիտացված դպրոցի թիմը զիջեց Աջափնյակի հավաքականին` 20:24 (8:12) հաշվով:

Լարված բնույթ կրեց Շենգավիթի և Ալավերդիի հավաքականների  մրցամարտը: Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը հավասար էր`10:10: Ի վերջո, շենգավիթցիները 2 գնդակի առավելությամբ հաղթեցին մրցակցին`19:17 հաշվով:

Վաղը կկայանան ԼՂՀ-Ալավերդի, Վանաձոր-Աջափնյակ, Շենգավիթ-ՀՄԴ հանդիպումները:

Աջափնյակի հավաքականը թիմերից միակն է, որն իր օգտին երկու հաղթանակ է գրանցել, իսկ ահա ՀՄԴ-ի խաղացողները երկու պարտությունն են կրել:

Նույն շարքից