Սպորտ 

Մարտին արջուկը` Եվրոպայի պատանեկան 12-րդ ձմեռային օլիմպիական փառատոնի թալիսման

analitik.am

«Ալպյան ժայռեր»  նշանաբանն է կրում 2015 թ հունվարի 25-30 -ը Ավստրիայում և Լիխտենշտեյնում համաժամանակ կայանալիք Եվրոպայի պատանեկան 12-րդ ձմեռային օլիմպիական փառատոնը:

Այս ստուգատեսին պատրաստվում է մասնակցել 46 երկրի 14-18 տարեկան 1200 մարզիկ-մարզուհի: 

Նրանք կպայքարեն մեդալների 29 հավաքածուի համար: Ծրագրում ընդգրկված է 8 մարզաձև` բիաթլոնը, լեռնադահուկային սպարտը, դահուկավազքը, դահուկային երկամարտ,    

դահուկացատկը, գեղասահքը, տափօղակով հոկեյը և սնոուբորդը:

Հայաստանի պատվիրակները նույնպես կմասնակցեն մարզական այդ փառատոնին:

Միջոցառման թալիսման է հաստատվել Մարտին արջուկը:

Եվրոպայի օլիմպիական կոմիտեի համակարգող հանձնաժողովը օրերս հերթական անգամ այցելել է Ավստրիա և Լիխտենշտեյն,  ուսումնասիրել է մարզահանգրվանները և գոհ է    

մնացել կատարված  նախապատրաստական աշխատանքից:

Նույն շարքից