Սպորտ 

Վաղը կմրցեն Հայաստանի հանդբոլի պատանեկան առաջնության առաջատարները

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երրորդ օրը գրանցվեցին այսպիսի արդյունքներ. ԼՂՀ-Ալավերդի` 27:18 (14:8), Վանաձոր-Աջափնյակ`13:29 (8:11), Շենգավիթ-ՀՄԴ՝ 20:39 (8:18):

Երեքական հաղթանակ են տարել և վաստակած 6-ական միավորով առջևում են Աջափնյակի և ԼՂՀ-ի հավաքականները:

Վաղը կհանդիպեն առաջատարները,այս թիմերը կմրցեն միմյանց հետ: ԼՂՀ-Աջափնյակ մրցամարտից բացի, կկայանան նաև Վանաձոր-Շենգավիթ, Ալավերդի-ՀՄԴ հանդիպումները:

Նույն շարքից