Սպորտ 

Օլիմպիական մեկնարկներ` Թբիլիսիում

analitik.am

2015-ի հուլիսի 19-24-ը Թբիլիսիում նախատեսված է Եվրոպայի պատանեկան օլիմպիական ամառային 13-րդ փառատոնի կազմակերպումը: Այս միասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Հետաքրքիր է, որ բոլոր մարզահանգրվանները, այդ թվում օլիմպիական ավանը կառուցվում են հատուկ փառատոնի անցկացման համար: Ծրագրում ընդգրկված է 9 մարզաձև (հիշեցնենք, որ ձմեռայինում ութ մարզաձև է ընդգրկված)` բասկետբոլ, հանդբոլ, վոլեյբոլ, ձյուդո, աթլետիկա, լող, մարմնամարզություն, հեծանվասպորտ և թենիս:
Ակնկալվում է եվրոպական 49 երկրների 13-18 տարեկան ավելի քան 4 հազար պատվիրակների մասնակցությունը:
Փառատոները մարզականից բացի, մեծ դեր են կատարում մասնակիցների կրթական, միմյանց հետ շփվելու– ծանոթանալու, օլիմպիզմի ոգին ու գաղափարները ընկալելու համար:
Միջոցառումներն անցկացվում են միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո:Սակայն համալիր այս մրցաշարը կազմակերպում է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն և լիովին համապատասխանում է օլիմպիական խարտիայի պահանջներին ու մեր աշխարհամասում գործող մարզական ֆեդերացիաների կանոնադրություններին:
Ծրագրում ընդգկվում են միայն օլիմպիական մարզաձևերը և այն հաստատում է ԵՎՕԿ–ը :
Ազգային օլիմպիական կոմիտեները բացառիկ իրավունք ունեն փառատոներում ներկայացնել իրենց երկրները:
Պատանեկան սպորտի այս մարզահանդեսի գաղափարի հեղինակն է ՄՕԿ-ի երբեմնի գործկոմի անդամ Ժակ Ռոգեն, որը հետագայում ընտրվեց նախագահ: Դեռևս 1990 թ տեղի ունեցած ՄՕԿ–ի գործկոմի նիստում է Ռոգեն խոսել է փառատոնի անցկացման կարևորության մասին:
Ամառայինի մեկնարկը տրվել է 1991–ին` Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում, իսկ ձմեռայինինը` 1993 –ին` Իտալիայի Աոստա քաղաքում:

Նույն շարքից