Սպորտ 

Աջափնյակի հավաքականը ժամկետից շուտ դարձավ Հայաստանի չեմպիոն

analitik.am

 

Երևանի «Դինամո» մարզասրահում անցկացվող մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի 4-րդ օրը միմյանց հետ մրցեցին առաջատարները՝ ԼՂՀ-ի և Աջափնյակի հավաքականները: Աջափնյակի ներկայացուցիչները սկզբունքային խաղում առավելության հասան 34:27 (16:12) հաշվով,գլխավորեցին մրցաշարային աղյուսակը:

Մյուս հանդիպումներում այսպիսի արդյունքներ գրանցվեցին՝ Վանաձոր-Շենգավիթ՝ 22:14 (14:8), ԼՂՀ-Աջափնյակ՝ 27 :34 (12:16):

Աջափնյակի հավաքականն այսօրվա հաղթանակից հետո վաստակած 8 միավորով  ժամկետից շուտ դարձավ չեմպիոն: Երկրորդ տեղում ընթացող ԼՂՀ-ի թիմն ունի 6 միավոր: Այնպես որ, վաղը կայանալիք ԼՂՀ-ՀՄԴ հանդիպումը վճռորոշ կլինի 2-րդ մրցանակակրին ի հայտ բերելու համար: ՀՄԴ-ն ունի 4 միավոր: Շենգավիթի թիմը վաստակել է 2 մաիվոր: Միավոր չունի Ալավերդիի ընտրանին, որի վաղվա մրցակիցը՝ Վանաձորի թիմը, նույնպես հավակնում է մրցանակային տեղի:

Եթե չեմպիոնի հարցը պարզ է, ապա մրցանակային տեղերի հավակնորդները մի քանիսն են: Այնպես, որ առաջնության վերջին օրն անզիջում հանդիպումներ են սպասվում:

Վաղը կկայանան՝ Ալավերդի-Վանաձոր, ԼՂՀ-ՀՄԴ, Աջափնյակ-Շենգավիթ խաղերը:

Նույն շարքից