Տնտեսություն 

Եվրամիության երկրներում հեծանիվների վաճառքը գերազանցել է մեքենաների վաճառքին

analitik.am

Ըստ 2012թ. արդյունքների՝ Եվրամիության 27 երկրներից միայն 2 երկրներում են ավելի շատ մեքենաներ վաճառվել, քան հեծանիվներ: Բացառությունը գրանցվել է Բելգիայում և Լյուքսեմբուրգում: Գործակալությունը վկայակոչում է պրոֆիլային կազմակերպությունների՝ ACEA-ի (մեքենաների արդյունաբերության ոլորտում) և Coliped-ի (հեծանիվներ)հաշվետվությունները:


Ընդհանուր առմամբ ԵՄ-ում (առանց Խորվաթիան հաշվի առնելու, որը ԵՄ-ի անդամ էր դարձել 2013թ. կեսին) վաճառվել է 12,05 միլիոն մեքենա և 19,7 միլիոն հեծանիվ:  BBC News-ը հատուկ ուշադրություն է դարձնում Իտալիային, որտեղ մեքենաների վաճառքը տապալվել է 1,4 միլիոնի մակարդակով, իսկ հեծանիվներինը հայտնվել է 1,6 միլիոնի մակարդակում: Սովորաբար մեքենաների պահանջվածությունն ավելի բնորոշ է հյուսիսային երկրներին, մասնավորապես՝ Սկանդինավիային, Հոլանդիային եւ Բելգիային, հայտնում է «lenta.ru»-ն՝ վկայակոչելով BBC-ն:


Հեծանիվների ամենախոշոր եվրոպական շուկան Գերմանիան է, որին բաժին է ընկնում  վաճառքի 20 տոկոսը եւ արտադրության 19 տոկոսը: Վաճառքի եռյակում են նաեւ Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան, իսկ Հոլանդիան գտնվում է  հինգերորդ տեղում:

Նույն շարքից