Սպորտ 

Մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրները որոշվեցին լրացուցիչ ցուցանիշներով

analitik.am

Երևանի «Դինամո» մարզասրահում ավարտվեց մինչև 16 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնությունը:
Վերջին օրը կայացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Ալավերդի-Վանաձոր` 12:22 (7:12), ԼՂՀ-ՀՄԴ` 26:31 (8:14), Աջափնյակ- Շենգավիթ` 32:19 (17:8):
Եթե չեմպիոնի հարցը պարզ էր, ժամկետից շուտ այդ կոչմանն էին արժանացել Աջափնյակի ներկայացուցիչները, ապա մրցանակակիրները որոշեցվեցին  մրցումների վերջին օրը կայացած խաղերից հետո: Ուշագրավն այն է, որ ՀՄԴ-ի, Վանաձորի, ԼՂՀ-ի հավաքականները մրցաշարն ավարտեցին միատեսակ ցուցանիշով` 6-ական միավորով:
Տեղերը բաշխվեցին լրացուցիչ ցուցանիշներով: Այսպիսով, թիմերը դասավորվեցին հետևյալ հերթականությամբ. 1. Աջափնյակ (10 միավոր), 2. ՀՄԴ (6),  3. Վանաձոր (6), 4. ԼՂՀ (6), 5. Շենգավիթ (2), 6. Ալավերդի (0): Աչքի ընկած թիմերը պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով:Մրցաշարի լավագույն խաղացող  ճանաչվեց Աջափնյակի ներկայացուցիչ Աշոտ Կռոյանը, որին էլ հանձնվեց գավաթ:

 

Նույն շարքից