Սպորտ 

Հեծանվային սպորտ. Հայաստանի առաջնությունը մասնակցեցին նաև վրացի մարզիկները

analitik.am

Ավարտվեց հեծանվավազքի Հայաստանի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների առաջնությունը, մեդալները գտան տերերին: Կարողություններն  փորձեց  մեր երկրի 67 ներկայացուցիչ: Մասնակցեց նաև Վրաստանի պատանեկան հավաքականը:
Մեծահասակների ու երիտասարդների առաջնության 25 կմ անհատական մրցավազքում հավասարը չունացան Մհեր Մկրտչյանը (ՀՕՀՄՄ) և Էդգար Ստեփանյանը (ՀՕՀՄՄ):
Պատանիների 10 կմ անհատական մրցավազքում հաղթեց Պավել Ստեփանյանը (ՀՕՀՄՄ):
Մեծահասակների ու երիտասարդների 83 կմ խմբային հեծանվավազքում հաղթողներ ճանաչվեցին Մհեր Մկրտչյանը և Էդգար Ստեփանյանը:
Պատանիների 52 կմ խմբային վազքում մրցակցությունից դուրս էր Պավել Ստեփանյանը:
Կրիտերիում մրցաձևում  մեծահասակների, երիտասարդների, պատանիների պայքարում չեմպիոններ դարձան Դավիթ Մկտրչյանը (ՀՕՀՄՄ), Էդգար Ստեփանյանը, Պավել Ստեփանյանը:

Նույն շարքից