Սպորտ 

Վանաձորի և Ալավերդիի պատանի հանդբոլիստների հավաքականներն առաջատարներ

analitik.am

Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մարզասրահում անցկացվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երկրորդ օրը հաղթարշավը շարունակեցին Վանաձորի և Ալավերդիի հավաքականները, որոնք 26:18 (11:11) և 37:31 (15:22) հաշիվներով առավելության հասան համապատասխանաբար ԼՂՀ-ի և ԽՄՕՄՄ-ի թիմերի նկատմամբ: Երկու հաջողակները իրենց վաստակած միավորների պաշարը հասցրեցին 4-ի և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: ՀՄԴ-ի թիմը 21:32 հաշվով պարտվեց Աջափնյակի ներկայացուցիչներին, մրցաշարում երկրորդ պարտությունը կրելով: Նույնպիսի ճակատագրի է արժանացել նաև ԼՂՀ հավաքականը: Իսկ ահա, Աջափնյակի ներկայացուցիչներն առաջին հաղթանակը տարան և 2 միավոր վաստակեցին: Նույնքան միավոր ունի նաև ԽՄՕՄՄ-ի թիմը:

«Հավասար ուժերով թիմեր են: Դժվարին հաղթանակ տարանք: Կփորձենք պայքարել մրցանակային տեղի համար»,- ասաց Վանաձորի հավաքականի մարզիչ Արարատ Բարսեղյանը:

Վաղը կկայանան ԼՂՀ-Ալավերդի, Վանաձոր-Աջափնյակ, ԽՄՕՄՄ-ՀՄԴ հանդիպումները:

Նույն շարքից