Սպորտ 

Ալբերտ Ազարյանի պատվին ԱՄՆ-ում մարմնամարզության միջազգային մրցաշար կանցկացվի

analitik.am

Հայաստանի երկու մարմնամարզիկ դեկտեմբերին կմասնակցի ԱՄՆ-ում կազմակերպվելիք միջազգային մրցաշարին, որում կվիճարկվեն օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի մրցանակները: Անվանի մարմնամարզիկն այս տարի դարձել է 85 տարեկան:

Նախաձեռնողն Ազարյանի որդին`  1980-ին Մոսկվայում կայացած օլիմպիական խաղրի չեմպիոն Էդուարդ Ազարյանն է, որը վերջին տարիներին բնակվում և աշխատոմ է Լոս Անջելեսում: Նա հիմնել է Ազարյանների մարմնարզության ակումբ:

Միջազգային մրցաշարին կմասնակցեն 30-ից ավելի երկրների առաջատար մարմնամարզիկներ:

Նախատեսվում է, որ Հայաստանն այդ ստուգատեսում կներկայացնեն հենացատկերի Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Արթուր Դավթյաննը և նժույգթափերի Եվրոպայի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը:

 

Նույն շարքից