«Չելսիի» հարձակվող Էդեն Ազարը կոչ է արել երկրպագուներին ուշադրություն չդարձնել իր հոր խոսքերի վրա: Ավելի վաղ Թիերի Ազարը հայտարարել էր, որ որդին չի երկարաձգելու պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ և ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»:
«Հայրս երբեմն հիմարություններ է ասում: Ես խոսել եմ նրա հետ, անհանգստանալու առիթ չկա: Կենտրոնացած եմ «Չելսիի» խաղերի վրա: Պայմանագիրս ուժի մեջ է դեռ 2 տարի, և ես երջանիկ եմ այստեղ»,-ասել է բելգիացին: