Սպորտ 

Մեդալների համար պայքարը էլ ավելի է սրվում

analitik.am

Երևանում շարունակվող մինչև 14 տարեկան հանդբոլիստների Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարի երորդ օրը երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Ալավերդի հավաքականը: Մարզիչ Աշոտ Հակոբյանի սաները 37:30 (19:15) հաշվով առավելության հասան ԼՂՀ-իթիմի նկատմամբ: Վերջինս երրորդ պարտությունը կրեց և նույնպես բոլոր խաղերը տանուլ տված ՀՄԴ-ի թիմի հետ միասին եզրափակում է մրցաշարային աղյուսակը: ՀՄԴ-ի ներկայացուցիչները 21:27 (9:19) հաշվով զիջեցին ԽՄՕՄՄ-ի հավաքականին:

Ամենալարվածը Վանաձոր-Աջափնյակ մրցամարտն էր: Առաջին խաղակեսից հետո վանաձորցիները 2 գնդակի առավելություն ունեին, նրանք հաղթում էին 13:11 հաշվով: Սակայն հանգստից հետո Աջափնյակի հավաքականը կարողացավ համախմբվել, հավասարացնել հաշիվը, ապա առաջ անցավ և առավելության հասավ 25:22 հաշվով: Ընդ որում, Վանաձորի թիմը մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Այսպիսով, էլ ավելի սրվեց մեդալների համար պայքարը:

Ալավերդիի թիմն ունի 6 միավոր: 4-ական միավոր են վաստակել Ափաջափնյակի, Վանաձորի, ԽՄՕՄՄ-ի ներկայացուցիչները: Բոլոր այս թիմերնն էլ մրցանակային տեղերի են հավակնում:

Վաղը կկայանան` Վանաձոր-ԽՄՕՄՄ, Ալավերդի-ՀՄԴ, ԼՂՀ-Աջափնյակ հանդիպումները:

Նույն շարքից